Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Ձևավորվել են սոցիալական խավեր, որոնց ընտրության շարժառիթները տարբեր են

Ձևավորվել են սոցիալական խավեր, որոնց ընտրության շարժառիթները տարբեր են
03.10.2025 | 15:07

2026 թվականի ընտրությունների կոնտեքստում մի կարևոր խնդիր կա, որին ոչ ոք չի անդրադառնում։ Ինչ խավերից է բացկացած Հայաստանի հասարակությունը, և, դրանից ելնելով, որ խավն ինչ պատկերացումներ ունի, որ ռեգիոնում ինչ առանձնահատկություն կա, ինչ գիտակցված ու չգիտակցված շահեր կան։

Սովետական աշխարհընկալումը դեռևս իր ազդեցությունն ունի, այսինքն, կա հայ ժողովուրդ և հայ ժողովուրդն ունի ընդհանրական շահեր ու պատկերացումներ, մոտավորապես նույն սոցիալական վիճակում է, սակայն իրական կյանքն այլ բան է ցույց տալիս։

Իրականում, արդեն ձևավորվել են սոցիալական խավեր, որոնք միմյանց հետ սահմանափակ կոմունիկացիա ունեն, սոցիալական խնդիրներն ու առաջնահերթությունները տարբեր են, անգամ մշակութաբանական տարբերություններ կան։

Բնականաբար, նրանց ընտրության շարժառիթներն էլ են տարբեր։

ՔՊ-ի ընտրողներին կարելի է բաժանել երկու հիմնական խավի` 90-ականների «ռեֆորմների» ժամանակ սոցիալական առումով պարտվածներ, որոնք հավատում են «կոպեկ առ կոպեկ թալանածը հետ բերելու» կարգախոսին, այսինքն, նրանց ներշնչում են, որ իրենց սոցիալական թշնամին միջին խավն է, և երկրորդ զանգվածը, ովքեր

սոցիալական առումով շահել են ՔՊ իշխանությունից, ՔՊ-ի «բուրժուազիայի» խավն են։

Եթե վերջին խավի շահերը հասկանալի են, ապա առաջին հատվածը գտնվում է ռեժիմի մանիպուլյացիայի ու պատերազմի շանտաժի թիրախում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3497

Մեկնաբանություններ